Մատչելիության հղումներ

Ասադը դատապարտում է Հուլայի սպանդը


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ դատապարտել է Հուլայի սպանդը` որակելով այն «արգահատելի» եւ ասելով, թե նույնիսկ հրեշները չէին կարող կատարել նման արարքներ։

Մայիսի 25-ին սիրիական Հուլա բնակավայրում 108 մարդ է սպանվել, այդ թվում` 49 երեխա եւ 34 կին։

ՄԱԿ-ի դիտորդները ենթադրում են, որ սպանդը իրագործել են կառավարամետ ուժերը։ Բաշար ալ-Ասադի ռեժիմը հերքում է այդ մեղադրանքը։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը ելույթ ունենալով երկրի խորհրդարանում` Ասադը նաեւ խոստացել է, որ Սիրիայում արդեն 15 ամիս շարունակվող ճգնաժամը շուտով կավարտվի, եթե սիրիացիները համախմբվեն։

«Այս ճգնաժամը ներքին ճգնաժամ չէ։ Այն արտաքին պատերազմ է, որը իրականացնում են ներքին տարրերը։ Եթե մենք աշխատենք միասին, ես հաստատում եմ, որ այս իրավիճակը ավարտը մոտ է», - հայտարարել է Սիրիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG