Մատչելիության հղումներ

Մոսկվան քննադատում է Հուլայի դեպքերի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը


Ռուսաստանի արտգործնախարարությունը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտահերթ կարգով ընդունված բանաձեւը Հուլայում մայիսի 25-ին տեղի ունեցած զանգվածային սպանությունների մասին:

Բանաձեւի օգտին քվեարկել են Անվտանգության խորհրդի 47 անդամներից 41-ը, Ռուսաստանը, Չինաստանն ու Կուբան դեմ են արտահայտվել:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բանաձեւը համարում է «ոչ օբյեկտիվ եւ միակողմանի», ընդգծելով, որ այն կատարվածի համար մեղադրում է բացառապես Սիրիայի իշխանություններին` շրջանցելով «ահաբեկիչների եւ զինյալների դերը»:

Մայիսի 25-ին սիրիական Հուլա բնակավայրում 108 մարդ է սպանվել, այդ թվում` 49 երեխա եւ 34 կին։

ՄԱԿ-ի դիտորդները ենթադրում են, որ սպանդը իրագործել են կառավարամետ ուժերը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը հերքում է այդ մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG