Մատչելիության հղումներ

Ցուցարարները մահապատիժ են պահանջում Մուբարաքի համար


Եգիպտոսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը` երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա մերձավոր պաշտոնյաների նկատմամբ կայացված դատավճիռ դեմ:

Շաբաթ օրը 84-ամյա Մուբարաքին եւ երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիին Կահիրեի դատարանը մեղավոր ճանաչեց հակակառավարական ցույցերի ընթացքում 850 մարդու մահվան համար եւ դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ գործով անցնող Մուբարաքի երկու որդիներին անմեղ ճանաչեց. վերջիններս կոռուպցիայի մեջ էին մեղադրվում:

Սակայն ցուցարարները պահանջում են խստացնել դատավճիռը, մասնավորապես` Հոսնի Մուբարաքին մահապատժի ենթարկել:

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը նախօրեին բողոքարկել է դատավճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG