Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստան է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղարը


Այսօր նախատեսված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության համաձայն` Քլինթոնը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումների առանցքում են լինելու տարածաշրջանային անվտանգությանն ու ժողովրդավարությանն առնչվող խնդիրները:

Սա պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի արդեն երկրորդ այցն է Հայաստան` առաջին այցը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 4-ին:

Քլինթոնը Հայաստանից կմեկնի Վրաստան, վաղը կհանդիպի Վրաստանի իշխանություններին, հունիսի 6-ին կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 7-ին Ստամբուլում կմասնակցի Համաշխարհային հակաահաբեկչական ֆորումի նախարարների հանդիպմանը, ինչպես նաեւ խորհրդակցություններ կանցկացնի թուրք պաշտոնյաների հետ:

Տարածաշրջան Հիլարի Քլինթոնի այցին ընդառաջ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն` պետքարտուղարին կոչ անելով պաշտոնյաների հետ հանդիպումներում բարձրացնել մարդու իրավունքների խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG