Մատչելիության հղումներ

Հայաստանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված մարդկանց թիվը աստիճանաբար աճում է: Սրան զուգահեռ ամեն ամիս աճում է Հայաստանից սոցցանցում տեղադրվող գովազդը:

Հայաստանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված մարդկանց թիվը աստիճանաբար աճում է. վերջին 6 ամիսներին ավելացել է 63.800 նոր օգտատեր: Սրան զուգահեռ ամեն ամիս աճում է Հայաստանից սոցցանցում տեղադրվող գովազդը:

«Ֆեյսբուք»-ի գովազդը բոլոր օգտատերերի էջերում է, այն հեշտ նկատվում է, միեւնույն ժամանակ չի խանգարում կամ անհանգստացնում օգտատերերին:

«Սոցիալական ցանցերի գովազդի առավելությունն այն է, որ հնարավորություն ունենք անելու մանրամասն թիրախավորում, այսինքն կարող ենք թիրախավորել գովազդը սպառողների աշխարհագրական դիրքը, տարիքը, սեռը, ամուսնացած կամ չամուսնացած լինելը: Եթե, օրինակ, գովազդատուն գիտի, որ իր թիրախը 20-45 տարեկան կանայք են, նա հեշտությամբ հասնում է իր թիրախին», - նշում է գովազդային ընկերության աշխատակից Նարե Ամիրյանը:

Նրա խոսքով, վերջին տարվա ընթացքում իրենց ընկերության հաճախորդների հետաքրքրությունը ինտերնետային գովազդի հանդեպ աճել է: Ինտերտեում գովազդ տեղադրողների 90%-ը, ըստ Նարեի, գովազդ է ցանկանում տեղադրել նաեւ «Ֆեսյբուք»-ում:

«Ֆեյսբուք»-ում գովազդ հնարավոր է տեղադրել երկու տարբերակով. մի դեպքում վճարում ես քո գովազդի՝ որոշակի թվով ցուցադրությունների համար, մյուս դեպքում՝ քո գովազդի վրա կատարված սեղմումների քանակով:

«Քլիքների (սեղմումների) թվով վաճառքի ժամանակ վճարում ես միայն այն գովազդների դիմաց, որոնց վրա քլիք է արվել», - մանրամասնում է IT մասնագետ Վարդան Պապիկյանը, որին պատկանող ընկերությունը տեղադրվող գովազդի դիմաց ամեն ամիս «Ֆեսյբուք»-ին վճարում է մոտ 200 ԱՄՆ դոլար:

Ըստ Վարդան Պապիկյանի՝ այսօր սոցիալական ցանցի հայկական մասում գովազդը շատ բազմազան է՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչներից մինչեւ ամենամեծ ընկերություններ:

Ցանցում գովազդ են տեղադրում նաեւ Հայաստանի բջջային օպերատորները, որոնցից Beeline-ը միայն այս տարի է սկսել օգտագործել սոցցանցը որպես գովազդի հարթակ, քանի որ գտնում էին, որ դա չափազանց թանկ է:են համարում, ինչպես հայտնեց

«Մեկ կոնտակտին հասնող գումարը «Ֆեյսբուք»-ի պարագայում բավականաչափ բարձր է, եթե համեմատենք հեռուստաընկերությունների հետ: Թվում է հեռուստաընկերություններում գովազդը թանկ է, բայց այդ գովազդը հասանելի է լինում միանգամից 100.000-ավոր մարդկանց», - ասում է Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Ֆեսյբուք»-ում գովազդը տարբեր երկրներում տարբեր գներ ունի՝ կախված այն բանից, թե որքան են այդ երկրում օգտատերերն ու գովազդի պատվիրատուները: Այսպես, ամենաթանկ գովազդը ԱՄՆ-ի տարածքում է, քանի որ ԱՄՆ-ից ամենամեծ թվով օգտատերերն են գրանցված ցանցում՝ 156.830.580 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է, ապա` Հնդկաստանը:

Թե ինչքան գումար է աշխատում «Ֆեյսբուք»-ը Հայաստանից, որեւէ կերպ հաշվել չհաջողվեց: Բայց Վարդան Պապիկյանը վստահ է, որ գումարն ավելի մեծ է քան մատուցվող ծառայության արժեքը: Այսինքն` ընկերությունը նաեւ Հայաստանից է ունենում եկամուտ, որը ամեն ամիս աճում է:

«Ֆեսյբուք»-ում ունեցած օգտատերերի քանակով Հայաստանը 113-րդն է 213 պետությունների շարքում: Հայաստանից այս սոցցանցում գրացված 283.460 օգտատեր` երկրի բնակչության մոտ 10 տոկոսը (ըստ Social bakers կայքի տվյալների):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG