Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի ազգային խորհուրդը ռազմական միջամտության կոչ է անում ԱՊԼ-ին


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերատեսչության ղեկավար Նեւի Փիլեյն այսօր հայտարարել է, որ Սիրիրայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ համաներումն անհնարին է` նկատի առնելով նրանց կատարած հանցագործությունների բնույթը:

Փիլեյը նշել է, որ միջազգային օրենսդրության շրջանակներում ընդունելի չէ փաստարկը, թե համաներումը հավանական կդարձնի Մուբարաքի եւ նրա կողմնակիցների կամավոր հրաժարականը:

Միաժամանակ սիրիական ընդդիմության խոշորագույն վտարանդի խմբավորման ղեկավար Բուրհան Գալիունը դիմել է Քաթարի մայրաքաղաքում անցնող Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդին` հայտարարելով, որ Սիրիայի ազգային խորհուրդը կողջունի ԱՊԼ-ի ռազմական միջամտությունը, ինչը հնարավորություն կտա վերջ դնել կառավարական ուժերի հարձակումներին ընդդիմության եւ խաղաղ բնակչության նկատմամբ:

Լոնդոնում տեղակայնված սիրիական իրավապաշտպան խմբի տվյալներով, այսօր բախումների ընթացում Սիրիայում սպանվել են կառավարական զորքերի 14 զինծառայողներ: Հաղորդվում է նաեւ Դամասկոսում եւ Հոլսում կառավարության ուժերի կողմից սպանված երեք խաղաղ բնակիչների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG