Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` ընդդեմ բազմահարկ շենքերի շինարարության


Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա եւ Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչները այսօր հերթական ակցիան էին կազմակերպել՝ ընդդեմ նշված փողոցներով պարփակված ներբակային տարածքում նախատեսվող բազմահարկ-բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարության:

Ակցիայի ընթացքում քննարկվեցին ներբակային կառուցապատման արատավոր խնդրի դեմ պայքարի հանրային մեխանիզմները, ներկայացվեցին ծրագրված հետագա քայլերը:

«Պատրաստվում էին 16 հարկանի շենք կառուցել, հետո բնակիչները բազմաթիվ բողոքներով, նամակներով... այ էս վերջինն էլ մենք արդեն ուղարկել ենք 270 ստորագրությամբ նախագահին, վարչապետին եւ քաղաքապետին: Կարծես թե բողոքները տեղ հասան, իջեցվեց հարկայնությունը, դարձավ 7, բայց 4 հատ 7 հարկանի», - ասում է բնակչուհիներից մեկը ու հավելում` - «Իսկ մի քանի օր առաջ եկան, 15 կանաչ ծառերը կտրեցին»:

Կանաչապատ բակ, լողավազաններ, ճոճանակներ, մանկապարտեզ` այժմ ոչինչ չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն:

Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Էլեոնորա Գաբրիելյանը, հավաստեց, որ արմատախիլ արված ծառերը տեղափոխելն ու նորից կյանքի բերելն անհնար է:

«Երեխաները պետք է խաղահրապարակ ունենան, ամբողջ աշխարհում բոլոր բակերում խաղահրապարակները շատանում են», - դժգոհում են ծնողները ու հավելում, որ դեմ են ծրագրին ընդհանրապես, քանի որ տարածքը փոքր է նման շինարարություն իրականացնելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG