Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիության նախագահը կայցելի Հայաստան


Հուլիսի սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի արտգործնախարարությունից, ակնկալվում է, որ Եվրամիության նախագահը Երեւան կժամանի հուլիսի 4-ին։

Ռոմպոյի այցը տարածաշրջանային է, եւ հուլիսի 5-ին նա կլինի Բաքվում, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Ռոլան Կոբիան։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Կոբիան համոզմունք է հայտնել, որ այցի շրջանակներում Ռոմպոյը կքննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG