Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի կառույցը քննարկում է Հուլայի դեպքերը


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը այսօր նիստ է անցկացնում Ժնեւում` քննարկելու իրավիճակը Սիրիայում, այդ թվում` Հուլայի արյունալի իրադարձությունները։

Մայիսի 25-ին սիրիական այդ բնակավայրում 108 մարդ է սպանվել, այդ թվում` 49 երեխա եւ 34 կին։

ՄԱԿ-ի դիտորդները ենթադրում են, որ սպանդը իրագործել են կառավարամետ ուժերը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը հերքում է այդ մեղադրանքը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի որոշումները պարտադիր բնույթ չունեն, սակայն այդ հարթակը հնարավորություն է տալիս 47 անդամ երկրներին իրենց տեսակետները արտահայտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG