Մատչելիության հղումներ

Սիրիայում ՀԱՊԿ-ի խաղաղարար ներգրավումը «չի բացառվում»


Հնարավոր է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորամիավորումները առաջիկայում մասնակցեն Սիրիայում խաղաղապահ առաքելությանը: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` մանրամասնելով, որ տեսականորեն այդ տարբերակը չի բացառվում:

Հայաստանը նույնպես անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Սիրիայում շարունակվում են նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին հավատարիմ զորամիավորումների պատժիչ գործողությունները այդ թվում խաղաղ բնակչության դեմ, ինչի հետեւանքով գրեթե ամեն շաբաթ այդ երկրում սպանվում են տասնյակ մարդիկ:

Անցած տարվա մարտից Սիրիայում բռնկված բողոքի ակցիաները ալ-Ասադի վարչակազմի կողմից ճնշելու հետեւանքով, ըստ տարբեր գնահատականների, արդեն զոհվել է շուրջ 14 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG