Մատչելիության հղումներ

Սահմանագծի դիտարկումն առանց միջադեպերի է անցել


Մայիսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե Աբերլեն:

«Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր: Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ եւ տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի», - ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG