Մատչելիության հղումներ

Բրեյվիկը թմրամիջոցների ազդեցության տակ է եղել


Դատական բժիշկներն այսօր Օսլոյի դատարանում հայտարարել են, որ անցյալ տարվա հուլիսի 22-ին զանգվածային սպանդ իրականացրած Անդերս Բրեյվիկ Բերինգը հանցագործությունը կատարելուց առաջ խմել է թեթեւ թմրամիջոցների կոկտեյլ, որում եղել է էֆեդրին, կոֆեին եւ ասպիրին։

Ըստ դատավոր Յորգ Մոերլանդի, Բրեյվիկն այդ խմիչքից հետո ավելի գրգռված եւ ագրեսիվ է դարձել։

Բրեյվիկն ընդունել է կոկտեյլը խմելու փաստը։

Բրեյվիկը Օսլոյում եւ Ուտոյա կղզում 77 մարդ է սպանել եւ եւս 242-ին վիրավորել է։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG