Մատչելիության հղումներ

Պուտինը այցելում է Բելառուս, Գերմանիա եւ Ֆրանսիա


Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցով մեկնում է Բելառուս, Գերմանիա եւ Ֆրանսիա։

Այսօր Մինսկում Պուտինը հանդիպելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկային, վաղը Բեռլինում բանակցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ապա ուղեւորվելու է Փարիզ, որտեղ առաջին անգամ հանդիպելու է ֆրանսիացի նորընտիր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդին։

Մայիսի 7-ին պաշտոնը ստանձնած Պուտինը չի մասնակցել մայիսի 18-ին ԱՄՆ-ում գումարված Մեծ ութնյակի գագաթնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG