Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Սիրիայի պատվո հյուպատոսը հրաժարական է տվել


Միացյալ Նահանգներում Սիրիայի պատվո հյուպատոս Հազեմ Չեհաբին հրաժարական է տվել` Հուլայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կապակցությամբ։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Չեհաբին, ով պատվո հյուպատոս էր արդեն 18 տարի, հայտարարել է, որ հասել է մի կետի, երբ «անգործությունը դառնում է բարոյապես անընդունելի»։

Նա ընդգծել է, որ Հուլայում տեղի ունեցածի համար պատասխանատու է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

Չեհաբին վստահեցրել է նաեւ, որ իր վրա երբեք ճնշում չի գործադրվել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից, եւ շեշտել, որ ինքը դիվանագետ չէ, այլ կամավոր հիմունքներով աշխատում է Կալիֆորնիայի եւ ԱՄՆ-ի Արեւմտյան ափի սիրիական համայնքի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG