Մատչելիության հղումներ

Ղազախստանը միջուկային վառելիքի բանկ կստեղծի


Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ երկիրը 2013 թվականին ունենալու է միջուկային վառելիքի միջազգային բանկ:

Ըստ գործակալության ներկայացուցչի, նախագիծը հավանության է արժանացել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից:

Միջուկային վառելիքի միջազգային բանկերը պահեստներ են, որոնց նպատակն է բարելավել միջուկային վառելիքի նկատմամբ հսկողությունը եւ թույլ չտալ, որ այն հայտնվի միջուկային զենք արտադրելու նպատակ ունեցող երկրի կամ խմբավորման ձեռքում:

Ղազախստանի միջուկային վառելիքի միջազգային բանկում պահվելու է 60 տոննա գազավորված, ցածր հարստացման ուրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG