Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր չի մասնակցում հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին։

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է Ծառուկյանը բոյկոտում նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։

«Ազատություն» ռադիոկայանի նույն հարցին կուսակցության ղեկավար անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. - «Բոյկոտի մասին խոսք լինել չի կարող, պարզապես աշխատանքային որոշակի ծանրաբեռնվածության պատճառով այսօրվա առաջին նիստին Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց։ Բայց վստահ եղեք, որ Գագիկ Ծառուկյանը այնուհետեւ անպայմանորեն նիստերին մասնակցելու է։ Մենք շատ ակտիվորեն, շատ արդյունավետորեն օգտագործելու ենք խորհրդարանի ամբիոնը, լինելու ենք նախաձեռնողական եւ ներկայացնելու ենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ»։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG