Մատչելիության հղումներ

Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովը այսօր ժամը 10-ին սկսեց աշխատանքը։

Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի առաջին նիստը վարում է ամենատարեց պատգամավորը` հանրապետական Մկրտիչ Մինասյանը։

Նիստին ներկա են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, գործող կառավարությունը` ամբողջ կազմով։

Այս պահին ելույթ է ունենում նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստին չեն մասնակցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» պատգամավորները։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG