Մատչելիության հղումներ

logo-print

«Արի տուն» ծրագիրն անցյալ տարվա համեմատությամբ էական փոփոխություն չի կրել: Նույնն է բյուջեն է` կառավարության ծրագրով նախատեսված է 75 միլիոն դրամ:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում 4 տարվա ընթացքում Հայաստան այցելեցին ավելի քան 2700 հայազգի երիտասարդներ աշխարհի 36 երկրներից:

Այս տարի ծրագրի մեկնարկը կտրվի հունիսի 11-ից:

«Այն իրականանալու է 8 փուլով, որոնց ընթացքում նախատեսել ենք ընդունել 13-20 տարեկան 800 պատանիներ եւ երիտասարդներ սփյուռքից», - նշեց Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:

«Ճամբարում մասնակիցները սովորելու են հայկական երգ, պար, հայրենագիտություն, հայոց լեզվի արագացված դասընթացներ: Սպորտային խաղեր կլինեն, արշավներ կկազմակերպենք, որպեսզի երեխաների մոտ տպավորվի հայրենիքը եւ ավելի սիրեն», - նշում է Ատոմ Մխիթարյանը:

Ծրագրի շրջանակներում պատանիները հյուրընկալվում են հայ ընտանիքներում: Սփյուռքի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այս տարի ավելացել է այդ ընտանիքների թիվը:

«Հայաստան եկող խմբերը սփյուռքում հիմնականում ձեւավորվում են ըստ դասարանների եւ ցանկանում են միասին գալ Հայաստան, դրա համար էլ մենք տեղավորում ենք նրանց նույն համայնքում», - նշում է Մխիթարյանը:

«Ով դիմում է ընտրվում է հիմնականում: Կա միայն տարիքային սահմանափակում, եւ պահանջում ենք առողջության տեղեկանք: Նույնիսկ հայերենի չիմացությունը խնդիր չէ. կամավորները թարգմանում են», - ասում է Արոմ Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG