Մատչելիության հղումներ

logo-print
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնանկ է արել երկրի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյին ու այդ պաշտոնում նշանակելու է մինչ այդ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող հայազգի Լիլիան Քեշիշյանին։

Քեշիշյանը, ով եղել է նաեւ երկրի խորհրդարանի պատգամավոր, նախարար նշանակվելով կդառնա առաջին հայը, ով հասնում է այդ բարձր պաշտոնին եւ լինում Ուրուգվայի կառավարության անդամ։

Տարիներ առաջ տիկին Քեշիշյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի Եվրամիությունը Թուրքիայից պահանջի ընդունել Հայոց ցեղասպանությունը` եվրաինտեգրման գործընթացը սկսելու համար։

Լիլիան Քեշիշյանը մեկ անգամ այցելել է Հայաստան։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG