Մատչելիության հղումներ

Աշգաբադում հանդիպեցին ԱՊՀ-ի վարչապետները


Թուրքմենստանի մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի օրակարգում ընդգրկված էին մոտ երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, ԱՊՀ-ի անդամ երկրների ֆինանսական շուկաների ծառայությունների ազատականացման հայեցակարգին, ինտեգրված տարադրամի շուկայի կազմակերպությունների ոլորտում համաձայնագրի եւ համագործակցության վերաբերյալ նախագծին, տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնությանը, զինված ուժերի ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագրին:

Նեղ եւ ընդլայնված կազմերով հանդիպումներից եւ նախատեսված փաստաթղթերի ստորագրումից հետո ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Այսօր երեկոյան Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG