Մատչելիության հղումներ

Թուրքիան եւս վտարում է սիրիացի դիվանագետներին


Թուրքիայի իշխանությունները երկրում գտնվող սիրիացի բոլոր դիվանագետներից պահանջել են հեռանալ` ի պատասխան Հուլայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների։ Այդ մասին այսօր հաղորդել է թուրքական Hurriyet պարբերականը։

«Հնարավոր չէ լուռ մնալ նման ակտին դեմ-հանդիման, որը իրենից մարդկության դեմ հանցագործություն է ներկայացնում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը` սիրիացի դիվանագետներից պահանջելով երկիրը թողնել այսօրվանից սկսած 72 ժամվա ընթացքում։

Սիրիացի դիվանագետներին վտարելու մասին ավելի վաղ հայտարարել էին աշխարհի առաջատար մի շարք պետություններ։

Մայիսի 25-ին Սիրիայի Հուլա բնակավայրի հրետակոծության հետեւանքով սպանվեց 108 մարդ, այդ թվում` 49 երեխա եւ 34 կին: ՄԱԿ-ը եզրահանգել է, որ սպանությունները կատարել են Սիրիայի կառավարական զորքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG