Մատչելիության հղումներ

Մի շարք երկրներ վտարում են սիրիացի դիվանագետներին


Աշխարհի առաջատար մի շարք երկրներ համաձայնեցված որոշում են ընդունել` վտարել Սիրիայի բարձրաստիճան դիվանագետներին, այդ թվում` դեսպաններին։

Պատճառը մայիսի 25-ին Հուլա բնակավայրում իրականացված կոտորածն է, երբ սպանվեց 108 մարդ, այդ թվում` 49 երեխա եւ 34 կին: ՄԱԿ-ը եզրահանգել է, որ սպանությունները կատարել են Սիրիայի կառավարական զորքերը։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին փոխանցել է, որ նա 72 ժամվա ընթացքում լքի Միացյալ Նահանգները:

Լոնդոնում, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը երեքշաբթի օրը հայտարարել է, որ սիրիացի երեք դիվանագետի կարգադրել են յոթնօրյա ժամկետում հեռանալ Մեծ Բրիտանիայից:

Գերմանիան նույնպես 72 ժամ է հատկացրել Սիրիայի դեսպանին` հեռանալու համար, Իսպանիան եւս պահանջել է, որ նույն ժամկետում երկրից հեռանան Սիրիայի դեսպանը եւ չորս այլ դիվանագետներ:

Սիրիայի դեսպաններին վտարելու նախաձեռնությանը միացել են նաեւ Ավստրիան, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG