Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի նախագահին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի Հանրապետության մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Տիգրան Սարգսյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մայիսի 30-ին տեղի կունենան ԱՊՀ կառավարությունների ղեկավարների ընդլայնված եւ նեղ կազմերով հանդիպումներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG