Մատչելիության հղումներ

Եգիպտոսում հրդեհել են նախագահի թեկնածուի շտաբը


Եգիպտոս -- Ահմեդ Շաֆիքի նախընտրական շտաբը Կահիրեում, 29-ը մայիսի, 2012թ.

Եգիպտոս -- Ահմեդ Շաֆիքի նախընտրական շտաբը Կահիրեում, 29-ը մայիսի, 2012թ.

Կահիրեում ցուցարարները հրդեհել են Եգիպտոսի նախագահի թեկնածու, Հոսնի Մուբարաքի նախագահության օրոք վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիքի նախընտրական շտաբը։

Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան։

Շաֆիքի կողմնակիցները բացականչություններով ու կարգախոսներով հավաքվել են դեպքի վայրում։

Դեպքից ժամեր առաջ Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին եւ Ահմեդ Շաֆիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG