Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետը հայտարարություն է տարածել Փակ շուկայի մասին


Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տրամադրել: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից եւ փլուզումից խուսափելու նպատակով», - նաեւ ասված է քաղաքապետի հայտարարությունում։

Տարոն Մարգարյանը նշել է, որ օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG