Մատչելիության հղումներ

Անանը ժամանեց Սիրիա


ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը այսօր ժամանել է Սիրիա։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Դամասկոսում լրագրողների հետ զրույցում Անանը հայտարարել է, որ ցնցված է սիրիական Հուլա բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը Հուլայի սպանդը որակել է «սարսափազդու պահ` խորը հետեւանքներով»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայի սպանդը, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, 108 մարդ է զոհվել, այդ թվում` 49 երեխա։

Սա Անանի երկրորդ այցն է Սիրիա` երեք ամիս առաջ հատուկ բանագնացի իր առաքելությունը ստանձնելուց հետո։ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը այսօր հանդիպելու է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի, վաղը` նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Նախատեսված են հանդիպումներ նաեւ երկրի ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG