Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց Հուլայի սպանդը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտող հայտարարություն է տարածել սիրիական Հուլա բնակվայրում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առնչությամբ:

Մայիսի 25-26-ը Հուլան ենթարկվել է հրետակոծության, ինչի հետեւանքով զոհվել է 108 մարդ, որոնցից 34-ը` երեխաներ, վիրավորների թիվը անցնում է 300-ը:

Սիրիացի ընդդիմադիրները եւ արեւմտյան լրատվամիջոցները տեղի ունեցածի համար մեղադրում են նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորամիավորումներին:

Պաշտոնական Դամասկոսը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG