Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» պատվիրակությունը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօ ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը:

NECO-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որն աջակցում է կրթական եւ առողջապահական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը եւ գործունության հիմնական նպատակը ԱՄՆ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հաջողություններն ու ձեռքբերումները ի հայտ բերելն է:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին եւ ծրագրերին, NECO-ի եւ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջեւ համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ այլ հարցերի: Այս մասին հաղորդում է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG