Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է «Ազատ դեմոկրատների» հետ


Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կայացել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի եւ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եւ ներկայացուցիչների հետ։

«Ազատ դեմոկրատներ»-ի լրատվական ծառայության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը, խոսվել է կուսակցության ծրագրերի եւ նախաձեռնությունների, ինչպես նաեւ կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին:

Երկուստեք կարեւորվել են Հայաստանում տնտեսական ոլորտի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները եւ այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG