Մատչելիության հղումներ

logo-print

Օլանդ. «Ժամանակն է, որ Ֆրանսիայի զորքերը դուրս գան Աֆղանստանից»


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր հայտարարել է, որ իր երկրի զորքերը կատարել են իրենց առաքելությունը Աֆղանստանում եւ ժամանակն է, որ դուրս բերվեն այնտեղից։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Օլանդը այդ մասին ասել է Աֆղանստանում, ուր ժամանել էր առավոտյան` այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ քննարկելու 3 հազար 300 ֆրանսիացի զինծառայողներին նախատեսվածից ավելի քան մեկ տարի շուտ դուրս բերելու ծրագիրը։

Ելույթ ունենալով Քաբիսա Նահանգի Նիջրաբ շրջանում տեղակայված ֆրանսիացի զինծառայողների առջեւ` Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ «եկել է Աֆղանստանի ինքնիշխանության ժամանակը»։

Օլանդը շաբաթասկզբին Չիկագոյում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել էր մինչեւ տարեվերջ ֆրանսիական զորքերը Աֆղանստանից դուրս բերելու ծրագրի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG