Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյանը Աշգաբադում կմասնակցի ԱՊՀ-ի վարչապետների հանդիպմանը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 29-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության կազմում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ-ի անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու ԱՊՀ-ի կառույցների կատարելագործմանն ուղղված մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG