Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը


Այսօր Հայաստան է ժամանում Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի պատվիրակությունը:

Երկօրյա այցի շրջանակներում ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG