Մատչելիության հղումներ

Երեւանում կայացել են ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժության շտաբային բանակցություններ


Մայիսի 23-24-ը պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են սեպտեմբերին Հայաստանի տարածքում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն - 2012» համատեղ զորավարժության նախապատրաստման ու անցկացման նպատակով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ Միացյալ շտաբի ներկայացուցիչների երկրորդ շտաբային բանակցությունները:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության վերջնական մտահղացման հիմունքներն ու անցկացման ընդհանուր կարգը, ներգրավվող ուժերի կազմն ու միջոցները, դրանց նյութական, բժշկական ու ֆինանսական ապահովման կարգը, ինչպես նաեւ զորավարժության ընթացքում ԿԽՄԿ-ի մասնակցության եւ միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի կիրառման հարցերը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, բանակցությունների մասնակիցներն այցելել են նաեւ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան` տեղազննում անցկացնելու նպատակով:

Բանակցությունների ավարտին ստորագրվել է արդյունքների մասին արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG