Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները Աթենքից պահանջում են կատարել բարեփոխումների խոստումը


Եվրամիության 27 երկրների ղեկավարները, այսօր Բրյուսելում ավարտելով գագաթնաժողովը, ասել են, թե ցանկանում են, որ Հունաստանը մնա եվրոյի գոտում` պայմանով, որ մեծ պարտքեր կուտակած այդ պետությունը կատարի բարեփոխումներ իրականացնելու խոստումը։

Այդուհանդերձ, կա մտավախություն, որ Հունաստանը կձախողվի եւ ստիպված կլինի հրաժարվել եվրոյից։

Եվրոյի գոտու մնացած 16 երկրները մշակել են Հունաստանի հավանական հեռանալուն նախապատրաստվելու ծրագիր։

Այս անորոշության վիճակում եվրոյի փոխարժեքն այսօր կազմել է 1 դոլար 25 սենթ, ինչը ամենացածր ցուցանիշն է անցած 22 ամսվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG