Մատչելիության հղումներ

Զինված միջադեպ ադրբեջանցի սահմանապահների միջեւ. երկու զինվոր զոհվել է


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում զինված միջադեպ է տեղի ունեցել զինվորների միջեւ։

Ինչպես ծառայությունից հայտնել են 1news.az ինտերնետային պարբերականին, Ադրբեջանի` Իրանին սահմանակից Իմիշլի շրջանի Բահրամթեփե գյուղի մոտ գտնվող ուղեկալում հայտնաբերվել են սահմանապահ երկու 19-ամյա զինվորների` Ռահիբ Ալիեւի եւ Թուրալ Քյազիմզադեի դիակները։

Նախնական տվյալներով` զինծառայողների միջեւ անձնական կոնֆլիկտի հողի վրա զինված միջադեպ է տեղի ունեցել, նրանցից մեկը սպանել է մյուսին, ապա` ինքնասպան եղել։

Փաստով քննություն է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG