Մատչելիության հղումներ

Բաղդադում կանցկացվի Իրանի միջուկային ծրագրի հարցով հերթական հանդիպումը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան այսօր բանակցություններ կվարեն Իրանի հետ: Իրանական կողմի խնդրանով հանդիպումը կանցկացվի Բաղդադում:

Իրանական պատվիրակությունը ղեկավարում է իսլամական հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաեդ Ջալիլին:

Բաղդադում մեկնարկող բանակցությունների շեմին Իրանի իշխանությունները համաձայնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հնարավորություն ընձեռել` շարունակել ավելի վաղ սկսված հետաքննությունը, որի նպատակն է պարզել` արդյոք իրանցի մասնագետները միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկե՞լ են, թե՞ ոչ:

Միջազգային հանրությունը կասկածում է, որ պաշտոնական Թեհրանի գործողությունները այս ոլորտում ուղղված են միջուկային զենքի ստեղծմանը: Մինչդեռ Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ իրենց միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG