Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել հատկապես Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ համայնքին:

«Մայիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են տների տանիքները, ցանքատարածությունները եւ լուսամուտները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը:

Լեռնահովիտ համայնքի գյուղապետ Արշակ Վելիցյալը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 46 րոպե ձեւած կարկուտը մեծ վնաս է հասցրել ոչ միայն ցանքատարածքներին ու այգիներին, այլեւ գյուղամիջյան ճանապարհներին:

Կարկուտի հետեւանքով վնասվել են գրեթե բոլոր բերքատու ծառերն ու մշակաբույսերը: Գյուղացիները մտահոգված են. այս տարի ոչինչ չեն ունենա, իսկ պետությունից ոչինչ չեն ակնկալում:

«Կես հեկտար ցանել եմ, մի մեշոկ բան էլ դուրս չի գա: Պետությունից ոչ մի բան չենք սպասում», - ասաց լեռնահովիտցիներից մեկը:

Գյուղում հակակարտային կայան չկա: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե առաջիկա ամիսներին նախատեսվում է հակակարկտային կայաններ տեղադրել մարզի որոշ համայնքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG