Մատչելիության հղումներ

Հայազգի կիբերհանցագործը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման


Հայազգի հաքեր Գեորգի Ավանեսովը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշմամբ դատապարտեց 4 տարվա ազատազրկման։

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, 27-ամյա Ավանեսովը, ով Ռուսաստանի քաղաքացի է, մեղավոր է ճանաչվել հանցավոր խմբավորում ձեւավորելու եւ 30 միլիոն համակարգիչներից բաղկացած վիրուսային ցանց ստեղծելու մեջ։ Հիշյալ վիրուսային ցանցը, կոորդինացվելով Նիդերլանդների LeaseWeb ինտերնետային կապ մատակարարող ընկերության սերվերներից, հանցավոր խմբավորմանը հնարավորություն էր տվել տարբեր ինտերնետային հասցեների դեմ ռեսուրսների սպառմանն ուղղված DDOS հարձակումներ իրականացնել։ Խմբավորումը նաեւ հնարավորություն է ստացել իրենց ստեղծած Bredolab վիրուսով վարակված համակարգիչներից ներբեռնել օգտագործողների անձնական տվյալները։

2010 թվականին Նիդերլանդների դատախազության խնդրանքով Ավանեսովը ձերբակալվել էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG