Մատչելիության հղումներ

Բաքվում ողջունում են ՆԱՏՕ-ի հռչակագիրը


Լեռնային Ղարաբաղի հարցով ՆԱՏՕ-ի հայտարարությունը` արված Չիկագոյի գագաթնաժողովում, հաստատեց եւս մեկ միջազգային կազմակերպության աջակցությունը Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

«Այն, որ հայտարարությունը ստորագրել են միջազգային խոշոր խաղացողներ, խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի արդար գործին լուրջ աջակցության մասին», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Աբդուլաեւը։

Նա, միաժամանակ, նշել է, որ Ադրբեջանը` որպես Չմիավորման շարժմանը անդամակցող երկիր, մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, «սակայն բաց դռների քաղաքականություն է վարում»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պարզաբանմամբ, ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովին չմասնակցեց ընդունվելիք հռչակագրի նախագծում առկա մտահոգիչ ձեւակերպումների պատճառով։ Այդ նախագիծն էլ ընդունվեց Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի առաջին օրը` մայիսի 20-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG