Մատչելիության հղումներ

Այսօր «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչը չի ցուցադրվի


Այս տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը չի ցուցադրի:

Այսօր տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, մայիսի 24-ին` երկրորդը։ Կիսաեզրափակիչ փուլերի արդյունքում երկու խմբերից 10-ական երկիր կանցնի եզրափակիչ, որը տեղի կունենա շաբաթ օրը` մայիսի 26-ին։

Եվրոպական հեռարձակողների միության լրատվամիջոցների հետ կապերի վարչության ղեկավար Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ուղիղ եթերում առանց ընդմիջումների ցուցադրի մրցույթի եզրափակիչ փուլը, հակառակ դեպքում Հայաստանը կարող է զրկվել հաջորդ տարվա «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից։

Այն հարցին, արդյո՞ք կա նման մտավախություն, մեկ շաբաթ առաջ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատասխանեց. - «Չեմ կարող դա մեկնաբանել, պարզապես կարող եմ ասել, որ երեւի, հավանաբար, կցուցադրենք մրցույթը: Կրկին ուզում եմ ասել, որ ոչ մի նման պատիժ, նման միտում չկա: Սրանք պարզապես կետեր են, որոնք պետք է պահպանել: Կարծում եմ, որ այնպիսի երկիր կհաղթի, որ դրանից հետո խնդիրներ չեն առաջանա ոչ մի երկրի մոտ չմասնակցելու կամ մասնակցելու»:

«Մաքսլիբերթին» այսօր էլ փորձեց վերահաստատել տեղեկությունը: Գասպարյանը կրկին պատասխանեց, որ հավանաբար ամսի 26-ին կցուցադրեն եզրափակիչը, սակայն կիսաեզրափակիչների մասին խոսք գնալ չի կարող:

Մի քանի տարի առաջ «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացրած երգիչ Հայկոն կարծում է, որ մրցույթը պետք է ցուցադրել:

«Անկախ այն բանից, թե որտեղ է տեղի ունենում այս տարի «Եվրատեսիլը», դա երաժշտական տոն է եւ ամենալավ եվրոպական մրցույթն է: Ինձ` որպես երաժիշտ, շատ հետաքրքիր է, թե ինչպես է այս տարի անցնելու մրցույթը: Չցուցադրելը մի տեսակ խղճուկ քայլ կլինի մեր կողմից: Ես կարծում եմ, որ մերոնք անպայման ցույց կտան: Ես մեծ հաճույքով, օրինակ, որպես հանդիսատես կնայեի», - ասաց երգիչը:

Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը վկայակոչել է կանոնակարգը, ըստ որի` մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած երկիրը որոշակի ժամկետից հետո չի կարող փոխել իր որոշումը, մինչդեռ Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցությունից իր հրաժարվելու մասին հայտարարել է, «երբ բոլոր ժամկետները արդեն սպառված էին»։

«Ձեզ ի՞նչ է թվում՝ մենք լուսնի՞ց ենք իջել: Հիշո՞ւմ եք՝ մենք պատրատվում էինք մասնակցել եւ մենք ընտրություն էինք անում: Շփոթմունք չի կարող տեղի ունենալ, եթե մենք այդ կազմակերպության հետ երկար տարիներ աշխատում ենք եւ փայլուն գիտենք թե՛ օրենքները, թե՛ կանոնները, եւ ամեն ինչը: Արդեն կատարել էինք որոշակի գործեր մասնակցության հետ կապված: Սակայն երբ Ալիեւը հայտարարեց, որ համայն հայությունը նրանց թիվ մեկ թշնամին է, եւ երգիչները սկսեցին նաեւ բոյկոտել շատ հարցերի հետ կապված, պարզապես իրեն հարգող ոչ մի պատվիրակություն չէր կարող այլեւս մեկնել», - ասել էր զրույցում ասել էր Գոհարը:

Հիշեցնենք, որ ըստ մրցույթի կանոնների, «Եվրատեսիլին» չմասնակցող երկիրը չունի քվեարկելու իրավունք, հետեւաբար այս տարի Հայաստանը չի քվեարկի:

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG