Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը Հայաստանին կօժանդակի սահմանային անվտանգության ոլորտում


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այսօր ԱԳՆ-ում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության միջեւ սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ» իրականացման համաձայնագիրը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` համաձայնագիրը նպատակ է հետապնդում կանոնակարգել Հայաստանի տարածքով զանգվածային ոչնչացման զենքի եւ հարակից տեխնոլոգիաների եւ նյութերի անօրինական փոխանցումն ու փոխադրումը կանխելու, կասեցնելու, բացահայտելու ու արգելելու համար Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող պարագաների, սարքավորումների, գործիքների մատակարարման, զանգվածային ոչնչացման զենքի բացահայտման եւ առգրավման դեպքերի կապակցությամբ տեղեկատվության փոխանակման, տեխնիկական մասնագետների վերապատրաստման, ինչպես նաեւ տեխնիկական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ նշանակելու ու նրանց գործունեության հետ կապված հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG