Մատչելիության հղումներ

Բաքվում Իրանի դեսպանը հետ է կանչվել «խորհրդակցությունների համար»


Ադրբեջանում Իրանի դեսպան Մեմեդբաղիր Բահրամին հետ է կանչվել Թեհրան` «խորհրդակցությունների համար»։

Բաքվում Իրանի դեսպանատան պաշտոնյաները հայտնել են, որ դեսպանը մեկնել է երեկ։

Վերջին ամիսներին լարվածությունը երկու երկրների միջեւ աճել է` պայմանավորված Ադրբեջանում հարձակումներ ծրագրելու մեղադրանքով մի շարք իրանցիների ձերբակալություններով, ինչպես նաեւ Իրանի թշնամի Իսրայելի հետ պաշտոնական Բաքվի հարաբերությունների ջերմացմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG