Մատչելիության հղումներ

logo-print

Ձերբակալություններ Բաքվում՝ ընդդիմության ցույցի ժամանակ


Բաքվում ոստիկանությունը երկուշաբթի կրկին ցրել է ընդդիմության չարտոնված ցույցը. ինչպես տեղից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը, ընդդիմադիրները պահանջել են իշխանություններից երաշխավորել հավաքների ազատությունը, ինչպես նաեւ բանտերից ազատել 12 ակտիվիստներին,որոնց «Amnesty International»-ը քաղբանտարկյալ է ճանաչել։

Հաղորդագրությունների համաձայն, մայրաքաղաքի կենտրոնում է հավաքվել մի քանի հարյուր մարդ՝ պահանջելով «ազատություն», «ժողովրդավարություն, «հրաժարական»։ Ցույցի մեկնարկից կարճ ժամանակ անց, սակայն,ոստիկանությունը ուժ է կիրառել, կան ձերբակալվածներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG