Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Աֆղանստանում 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը


Այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` հայ հրահանգիչները մայիսի 21-ից մինչեւ հուլիս ամիսը Գերմանիայի զինված ուժերի ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիսին կմեկնեն փոխարինելու այս տարվա հունվարից Աֆղանստանում ծառայություն իրականացնող հրահանգիչներին:

Օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի առաջադրանքն է պատրաստել Աֆղանստանի ազգային բանակի սպաներին: Այս ծրագիրն իրականացվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում, որի նպատակն է պատրաստել Աֆղանստանի իշխանություններին ՆԱՏՕ-ի ուժերից երկրի անվտանգության ապահովման առաքելության փոխանցմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG