Մատչելիության հղումներ

Փոխվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը


Այսօր իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG