Մատչելիության հղումներ

logo-print

Հանձնաժողով` զորակոչի ընթացքում դիմում-բողոքները քննարկելու համար


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովը գլխավորում է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, հասցե` Երեւան, Մոսկովյան 5, հեռախոսներ` 52-34-86, 52-34-82:

Հանձնաժողովի աշխատանքը բաց է լրատվամիջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG