Մատչելիության հղումներ

Հակաթուրքական ակցիա Իրաքում


Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում շուրջ 200 մարդ բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ:

Ցուցարարները պահանջում են, որ Թուրքիան չմիջամտի Իրաքի ներքին գործերին, մասնավորապես` Բաղդադին հանձնի Թուրքիայում գտնվող Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք ալ Հաշեմիին, ում նկատմամբ դատավարությունն արդեն ընթանում է Բաղդադում: Հաշեմին, մինչդեռ, պնդում է, որ հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով:

Վերջին ամիսներին երկու երկրների փոխհարաբերությունները սրվել են: Ապրիլին Թուրքիայի վարչապետ Էրդողանը Իրաքի կառավարության ղեկավար Նուրի ալ Մալիքիին մեղադրել էր սուննիների, շիաների եւ քրդերի միջեւ թշնամանք սերմանելու մեջ: Մալիքին, ի պատասխան, հայտարարել էր, թե Անկարան ձգտում է զավթել տարածաշրջանի առաջատարի դերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG