Մատչելիության հղումներ

Չինացի այլախոհը մեկնել է ԱՄՆ


Չինացի այլախոհ Չեն Գուանչենը` կնոջ եւ երկու երեխաների հետ, արդեն Միացյալ Նահանգներ մեկնող ինքնաթիռում է:

Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Մեկնելուց առաջ Չեն Գուանչենը գտնվում էր Պեկինի հիվանդանոցներից մեկում, իսկ մինչեւ այդ` մի քանի օր անցկացրել էր Պեկինում` Միացյալ Նահանգների դեսպանատանը:

Կույր այլախոհը քննադատում է Չինաստանի իշխանություններին մարդու իրավունքները խախտելու մեջ, մասնավորապես, «մեկ երեխա» քաղաքականության հարցում:

Դիտորդների կարծիքով, Չինաստանի իշխանությունները Չենի մեկնումը թույլատրել են Միացյալ Նահանգների ճնշման ներքո:

ԱՄՆ-ում Չենը կուսանի Նյու Յորքի համալսարանում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG