Մատչելիության հղումներ

Հայերեն Վիքիպեդիան զիջում է նույնիսկ աֆրիկյան երկրներին


Ընթերցողների առցանց հանհրագիտարան Վիքիպեդիան, որը ողջ աշխարհում կարեւոր օղակ է հանդիսանում սեփական գիտելիքները զարգացնելու համար, ցավոք, Հայաստանում դեռ այնքան զարգացած չէ, որքան նույնիսկ աֆրիկյան երկրներում:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանում Վիքիմեդիայի կորդինատոր Սուսաննա Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ցավով նշում է, որ այսօր ցանկացած ինֆորմացիա Վիքիպեդիայում ավելի դյուրին է գտնել անգլերեն, ռուսերեն, քան հայերեն լեզուներով, նույնիսկ եթե խոսքը գնում է հայ գրողների, նկարիչների ու առհասարակ Հայաստանի մասին:

Չնայած, որ Վիքիպեդիայում հայկական հոդվածներն ավելացնելու շուրջ աշխատանքներ տարվում են դեռ 2005 թվականից, սակայն Մկրտչյանի հավաստմամբ, ակտիվություն նկատվում է հատկապես վեջին 3 տարիներին. այսօր հայկական Վիքիպեդիան ունի ակտիվ 200 խմբագիր, որից առավել ակտիվ 15-ը հանրագիտարանը պարբերաբար համալրում են նոր նյութերով:

Հայաստանում Վիքիպեդիայի պրոպագանդայով զբաղվող կազմակերպությունները, այդուհանդերձ, այսօր կանգնած են բազում խնդիրների առաջ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

«Մենք խնդիր ունենք օրենքների հետ: Պատկերացրեք մենք մեր հուշարձանները չենք կարող նկարել եւ դնել Վիքիպեդիայում: Ուրեմն հեղինակի մահվանից 70 տարի հետո նոր կարող ենք ազատ դիտման դնել: Պատկերացրեք Կենտրոնական բանկի մասին ես հոդված եմ դնում, բայց դնում եմ ուրիշ բանկի նկար, գրքերն էլ նույնը, այսինքն` հեղինակային իրավունքի հարց է», - նշում է Մկրտչյանը:

Սակայն Հայաստանում Վիքիմեդիայի ադմինիստրատոր Մհեր Բեքարյանն ուրախությամբ է նշում, որ այսօր գոնե հայկական բոլոր հանրագիտարաններն ազատ են Վիքիպեդիայի համար. - «Մենք արդեն համաձայնություն ունենք, 70 000 հոդված կարող ենք տեղադրել Վիքիպեդիայում` մեծ հանրագիտարանը, մանկականը»:

Եթե 3 տարի առաջ հայկական հոդվածների թիվը 3000 էր, ապա այսօր դրանց թիվն անցնում է 25 000-ից:

Հարցին, թե թեմատիկ առումով, որ ոլորտներում ենք ավելի կաղում, Բեքարյանը պատասխանեց. - «Ավելի շատ տեխնիկական հոդվածների կարիք կա, մասնագիտական, իսկ ընդհանրապես ավելի շատ են անձանց մասին հոդվածները, արվեստի, պատմության, կինոյի մասին վերջերս ահագին աճ կա»:

Հայաստանում «վիքի ծրագրերը» զարգացնելու նպատակով առաջին կոնֆերասը նախատեսվում է սեպտեմբերի 8-9-ին: Հայաստան կժամանեն Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչները. վիքիմեդիան աշխարհում վիքի նախագծերը գործարկող կազմակերպությունն է եւ ֆինանսավորել է նաեւ հայաստանյան կոնֆերանսը, կժամանեն վիքիմեդիայի ներկայացուցիչներ նաեւ Ռուսաստանից ու Վրաստանից:

Սակայն Մկրտչյանը հավաստիացնում է, որ ծրագրի զարգացման համար միանշանակ հարկավոր է պետական աջակցություն:

please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG