Մատչելիության հղումներ

Մեծ ությակի գագաթնաժողովը սկսվել է Իրանին ու Սիրիային վերաբերող հարցերի քննարկումներից


Ամերիկյան Քեմփ Դեւիդում` Մեծ ութնյակի գագաթնաժողովի առաջին օրը քննարկվել են միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Ռոյթերզ» գործակալությանը փոխանցել է ամերիկյան պատվիրակության անդամներից մեկը, «ութնյակի» անդամ երկրների առաջնորդները միակարծիք են եղել, որ Իրանը պետք է իր միջուկային ծրագիրը քննարկի միջազգային հանրության հետ:

Ընդգծվել է նաեւ, որ Հյուսիսային Կորեան կարող է հայտնվել «է'լ ավելի կոշտ միջազգային մեկուսացման մեջ»` եթե շարունակի «սադրանքները», ինչպիսին էր վերջերս ձեռնարկած բալլիստիկ հրթիռ արձակելու փորձը:

Քննարկվել է նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Գագաթնաժողովի մասնակիցները շեշտել են այդ երկրում իրավիճակի կարգավորման միջազգային ծրագրի իրագործման կարեւորությունը:

Այսօր նախատեսվում են համաշխարհային տնտեսությանը, մասնավորապես, եվրոյի գոտուն վերաբերող հարցերի քննարկումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG